ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«Ինձ հա­մար «մութ ու ցուրտ տա­րի­ներ» աս­վա­ծը իմ ազ­գի ապ­րած ա­մե­նա­հե­րո­սա­կան ժա­մա­նա­կաշր­ջանն է»

«Ինձ հա­մար «մութ ու ցուրտ տա­րի­ներ» աս­վա­ծը իմ ազ­գի ապ­րած ա­մե­նա­հե­րո­սա­կան ժա­մա­նա­կաշր­ջանն է»
11.02.2020 | 03:57

«Ի­րա­տե­սի» հյուրն է հան­րա­յին ռա­դիո­յի «Ապ­րե­լու բա­նաձև» ու հա­մա­նուն հան­րա­գի­տա­րա­նա­յին հրա­տա­րա­կու­թյան խմ­բա­գիր, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ Ա­շոտ Չա­խո­յա­նի մայ­րը՝ ԳՈ­ՀԱՐ ՄԱՐ­ՏԻ­ԿՅԱ­ՆԸ:

-Տա­րի­նե­րի հեռ­վից գնա­հա­տե­լով ձեր ան­ցած ճա­նա­պար­հը, ինչ­պես կներ­կա­յաց­նեք այ­սօ­րը՝ որ­տե­ղից ուր ենք հա­սել: Մի քա­նի խոս­քով պատ­մեք Ձեր ներ­կա­յիս գոր­ծու­նեու­թյան մա­սին։
-Ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ռա­ջին փոր­ձերս ա­րել եմ 1-ին դա­սա­րա­նում, երբ ար­դեն սո­վո­րել էի բո­լոր տա­ռե­րը։ Ե­րա­զում ո­տա­նա­վոր­ներ էի հո­րի­նում։ Մի օր արթ­նա­ցա ու խոս­տո­վա­նե­ցի մայ­րի­կիս։ Նույն ե­րե­կո­յան իմ մահ­ճա­կա­լի մոտ դր­ված պա­հա­րա­նի վրա հայ­տն­վե­ցին թուղթն ու մա­տի­տը, որ հո­րի­նած­ներս հանձ­նեմ թղ­թին։ Բայց դա կարճ տևեց։ Ի­րա­կան աշ­խա­տանքն ար­դյունք տվեց 5-րդ դա­սա­րա­նում, երբ ես մի պիես հո­րի­նե­ցի, ու այն բե­մադ­րե­ցինք հա­մա­դա­սա­րան­ցի­նե­րով։ Փոր­ձի պա­հին ե­կան «Պիո­ներս­կա­յա պրավ­դա» թեր­թի լրագ­րող­ներն ու մեր նա­խա­ձեռ­նու­թյու­նը հայ­տն­վեց միու­թե­նա­կան մա­մու­լում։ Հե­տո՝ ԵՊՀ, հե­տո՝ աշ­խա­տանք Հայ­կա­կան սո­վե­տա­կան հան­րա­գի­տա­րա­նի խմ­բագ­րու­թյու­նում, հե­տո ար­դեն՝ շուրջ 50 տա­րի, Հա­յաս­տա­նի հան­րա­յին ռա­դիո­յում՝ նախ ման­կա­պա­տա­նե­կան հա­ղոր­դում­նե­րի խմ­բագ­րու­թյու­նում, հե­տո ար­դեն սկս­վեց ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քիս 2-րդ շր­ջա­նը։ Ես ա­կա­մա դար­ձա Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րե­գիրն ու 20-րդ դա­րա­վեր­ջի մեր հաղ­թա­նա­կը կեր­տած քա­ջա­զուն հա­յոր­դի­նե­րի (և ոչ միայն հայ) սխ­րան­քի պատ­մի­չը։
-Դուք էլ, շատ շնոր­հա­շատ մտա­վո­րա­կան­նե­րի նման, ան­ցաք մութ ու ցուրտ տա­րի­նե­րի մի­ջով. ի՞նչ կար­ծի­քի եք այն ժա­մա­նա­նակ­նե­րի ու ներ­կա­յիս հե­ռուս­տա­տե­սու­թյան մա­սին, ի՞նչ կար­ծի­քի եք հե­ռուս­տա­հա­ղոր­դում­նե­րի մա­սին և ի՞նչ են տա­լիս դրանք հա­սա­րա­կու­թյա­նը:
-Ինձ հա­մար «մութ ու ցուրտ տա­րի­ներ» աս­վա­ծը իմ ազ­գի ապ­րած ա­մե­նա­հե­րո­սա­կան ժա­մա­նա­կաշր­ջանն է։ Ժա­մա­նա­կաշր­ջան, երբ մենք այն­քան միաս­նա­կան էինք, որ սա­րեր շուռ կտա­յինք ու «շուռ տվե­ցինք»՝ դառ­նա­լով ա­զատ, ան­կախ ու հաղ­թա­նա­կած։
-Հայ­րե­նա­սի­րա­կան ինչ­պի­սի հա­ղոր­դա­շա­րի պա­կաս ու­նի ներ­կա­յիս սե­րուն­դը կամ ռա­դիոուն­կն­դի­րը։
-Ներ­կա­յիս սե­րուն­դը հա­յոց պատ­մու­թյու­նը, հա­յոց եր­կի­րը, հա­յին ու նրա տե­սա­կը ճա­նա­չե­լու և սի­րե­լու խն­դիր ու­նի։
-Ի՞նչն է տա­րան­ջա­տում մեր մտա­վո­րա­կան­նե­րին։
-Օ-օ-օ՜…շատ բան։ Մենք բո­լորս շա՜տ խե­լա­ցի ենք և ցա­վոք՝ քիչ ենք մի­մյանց լսում, գնա­հա­տում, մի­մյանց ար­ժա­նին մա­տու­ցում։
-Ի՞ն­չը կա­րող է միա­վո­րել մեր մտա­վո­րա­կան­նե­րին։
-Միա­վոր­վե­լու կա­րի­քը չկա։ Մտա­վո­րա­կան­նե­րը պետք է բազ­մա­գույն, բազ­մա­զան ու բազ­մա­բույր ծաղ­կեփն­ջի նման լի­նեն։ Իսկ միա­վոր­ման միակ պա­հը հա­սու­նա­նում է, երբ թշ­նա­մին չո­քում է մեր դռա­նը։
- Ին­չի՞ վրա է բևե­ռաց­ված մեր հա­սա­րա­կու­թյու­նը, ի՞նչ ո­րակ է ձևա­վո­րում ար­վես­տը։
-Այ­սօր՝ քա­ղա­քա­կա­նու­թյան վրա, և դա շատ գնա­հա­տե­լի է։ Մենք դա­րա­կազ­միկ փո­փո­խու­թյան շե­մին ենք հայ­տն­վել և մեծ, ան­չափ մեծ է մտա­վո­րա­կան­նե­րի դերն այս պա­հին. ե­կել է ներ­քին կյան­քում «սրե­րը պա­տյան դնե­լու ժա­մա­նա­կը»։ Մեզ աղտ ու կեղ­տից մաքր­ված կյանք է պետք։ Հատ­կա­պես նրանց, ով­քեր փոր­ձում են հպարտ ապ­րել այն երկ­րում, ո­րի խա­ղաղ ու ստեղ­ծա­գործ կյանքն ա­պա­հո­վե­լու հա­մար ի­րենց կյանքն են նվի­րա­բե­րել մեր փայ­փա­յած, գուր­գու­րած ու սիր­ված զա­վակ­նե­րը։ Մեզ գուր­գու­րել Է պետք մեր զա­վակ­նե­րի փո­խա­րեն։ Իսկ դրա ա­մե­նա­վառ դրսևո­րումն այն կլի­նի, որ երկ­րում պահ­պան­վի խա­ղա­ղու­թյու­նը, ա­մեն մեկն իր գործն ա­նի ազն­վո­րեն ու մո­ռա­նա, որ եր­կի­րը ոչ թե թա­լա­նե­լու, այլ շե­նաց­նե­լու հա­մար է։ Ոչ ոք ոս­կի­ներն իր հետ չի տա­նում այս աշ­խար­հից։
-Ինչ­պես կբ­նու­թագ­րեք «Ապ­րե­լու բա­նաձև» ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան հա­ղոր­դա­շարն ու հա­մա­նուն մա­տե­նա­շա­րը:
-Այն ես չէ, որ պետք է գնա­հա­տեմ։ Այն գնա­հա­տում են իմ ռա­դիոլ­սող­ներն ու ըն­թեր­ցող­նե­րը, ո­րոնց հա­մար այս աշ­խա­տան­քը ոչ թե պատ­մու­թյուն է սխ­րանք գոր­ծած հե­րոս­նե­րի, այլ հա­յի տե­սա­կի, նրա նա­խաս­տեղծ լի­նե­լու և աշ­խար­հին քա­ղա­քակր­թու­թյուն պարգևե­լու մա­սին։ ՈՒ նաև այն մա­սին, որ հա­յը, ե­թե կռ­վում է հա­նուն հայ­րե­նի­քի, ան­գամ քչա­քա­նակ, ի զո­րու է հաղ­թե­լու բազ­մա­քա­նակ թշ­նա­մուն։ Եվ դա փաստ­ված է նաև իմ «Ապ­րե­լու բա­նաձևում»։
-Ինչ­պե՞ս եք ընտ­րում ձեր մա­տե­նա­շա­րի ու հա­ղոր­դա­շա­րի հե­րոս­նե­րին: Ար­դյո՞ք ներ­կա­յիս սե­րուն­դը լավ է ճա­նա­չում մեր օ­րե­րի հե­րոս­նե­րին։
-Հե­րոս­ներն ի­րենք են ինձ ընտ­րում ու «պար­տադ­րում», որ գրեմ բո­լո­րի մա­սին, քան­զի նրանց շնոր­հիվ ըն­թեր­ցող­ներն ու ռա­դիոլ­սող­նե­րը մտո­վի շր­ջում են պատ­մա­կան Հա­յաս­տա­նով մեկ ու ճա­նաչ­ւոմ այն, ին­չը կոչ­վում է հայ­րե­նիք։ Հայ­րե­նիք, որն իր մեջ նե­րա­ռում է նաև կա­րո­տյալն ու կո­րու­սյա­լը։
-Ինչ­պի­սի՞ հատ­կու­թյուն­նե­րով է նշա­նա­վոր­վում ու դրսևո­րում ի­րեն իս­կա­կան հայ­րե­նա­սե­րը;
-Բառն ինքն ար­դեն ա­մեն ինչ ա­սում է՝ սի­րել հայ­րե­նի­քը, բայց կա մի շատ կարևոր «ման­րուք»։ Հայ­րե­նի­քը չեն սի­րում մի­մյանց ա­տե­լով։ Մեր բո­լոր բաց­թո­ղում­ներն ու ան­դառ­նա­լի կո­րուստ­ներն սկս­վե­ցին այն պա­հից, երբ գլուխ բարձ­րաց­րին ա­գա­հու­թյունն ու սկս­վեց ան­միա­բա­նու­թյու­նը։ Ժա­մա­նա­կին կորց­րինք ծո­վից ծով Հա­յաս­տա­նը, Շու­շին… Օ՜, ցավս ա­հագ­նա­ցավ… Հի­մա ե­կել է ե­ղա­ծը պահ­պա­նե­լու և շե­նաց­նե­լու ժա­մա­նա­կը:
-Որ­քա՞ն հա­ճա­խ եք մաս­նակ­ցում կամ կազ­մա­կեր­պում հայ­րե­նա­սի­րա­կան հան­դի­պում­ներ, և ինչ­պի­սի՞ բնույթ են կրում դրանք։
-Թեև բազ­մազ­բաղ ու ծան­րա­բեռն­ված եմ ան­չափ (պատ­ճա­ռը պարզ է), բայց եր­բեք չեմ խու­սա­փում հան­դի­պում­նե­րից։ Եվ զրույցս այս պա­հին ու­զում եմ ընդ­հա­տել մի շատ գո­վե­լի փաստ ար­ձա­նագ­րե­լով։ Դա կպատ­մի այն մա­սին, թե որ­քա­նով էր անհ­րա­ժեշտ «Ապ­րե­լու բա­նաձևի» ծնուն­դը։ Ինչ­պես ա­մեն տա­րի որ­դուս՝ դե­պի Ան­մա­հու­թյուն սա­վառ­նե­լու օ­րը՝ հուն­վա­րի 31-ին, մենք ըն­տա­նյոք, հա­րա­զատ­նե­րով ու Ա­շո­տիս ըն­կեր­նե­րով գնում ենք նրա զո­րա­մաս, որ­տեղ Ա­շոտ Չա­խո­յա­նի Փառ­քի ան­կյու­նում դր­ված գրա­պա­հա­րա­նում զգաստ զին­վոր­նե­րի պես շար­ված են «Ապ­րե­լու բա­նաձև» մա­տե­նա­շա­րի 12 հա­տոր­նե­րը։ Գր­քե­րը զին­վոր­ներն այն­քան են ձեռ­քից ձեռք անց­կաց­րել, որ դրանք հասց­րել են մաշ­վել։ Դա իմ աշ­խա­տան­քի ա­մե­նա­մեծ գնա­հա­տա­կանն է։
-Մի քա­նի խոս­քով պատ­մեք ձեր ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի մա­սին:
-2019-ին տպագ­րու­թյան պատ­րաս­տե­ցի «Ապ­րե­լու բա­նաձևի» 13-րդ հա­տո­րը՝ ստ­վա­րա­ծա­վալ մի աշ­խա­տանք, որ­տեղ ամ­փոփ­ված են Կո­տայ­քի մար­զի ա­զա­տա­մա­րա­տիկ­նե­րի սխ­րան­քի պատ­մու­թյուն­նե­րը՝ կր­կին շա­ղախ­ված հա­յոց բազ­մա­դա­րյա պատ­մու­թյան փաս­տագ­րում­նե­րով։
Փաս­տեր, ո­րոնց ի­մա­ցու­թյու­նը կօգ­նի հա­յին՝ հայ մնալ ու հպար­տա­նալ իր հայ­կա­կան ծա­գու­մով։
Այս տա­րի մի նվի­րա­կան ե­րա­զանք ու­նեմ՝ հնա­րա­վո­րինս ըն­դար­ձակ ներ­կա­յաց­նել սխ­րան­քի այն պատ­մու­թյու­նը, ո­րով հե­րո­սա­ցան հա­յոց նո­րաս­տեղծ բա­նա­կի ե­զա­կի գն­դի՝ հա­տուկ նշա­նա­կու­թյան գն­դի մար­տիկ­նե­րը, հրա­մա­նա­տար­նե­րից սկ­սյալ։ Այն­տեղ ներ­կա­յա­նա­լու են ապ­րող ու ան­մա­հա­ցած հե­րոս­նե­րը, ո­րոնք Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ա­կունք­նե­րից սկ­սյալ ներգ­րավ­վել են ա­զա­տագ­րա­կան դա­րա­կազ­միկ այդ պայ­քա­րին և ան­նա­խա­դեպ ու ե­զա­կի՝ ռազ­մար­վես­տի դա­սագր­քում ամ­փոփ­վե­լու ար­ժա­նի սխ­րանք­նե­րի, հմ­տու­թյան, հնա­րամ­տու­թյան ու խե­լամ­տու­թյան շնոր­հիվ ա­պա­հո­վել են Քար­վա­ճա­ռի 2-րդ ու վերջ­նա­կան ա­զա­տագ­րու­մը։
-Ձեր մա­տե­նա­շա­րը կամ հա­ղոր­դա­շա­րը լույս ըն­ծա­յե­լիս ինչ­պի­սի՞ տպա­վո­րու­թյուն­նե­րով եք վե­րա­դառ­նում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հետ հան­դի­պում­նե­րից հե­տո:
-ՈՒ­զում եմ մի գաղտ­նիք բա­նալ։ Երբ ես տևա­կան զրույ­ցից հե­տո վե­րա­դառ­նում եմ տուն ու ամ­փո­փում տպա­վո­րու­թյուն­ներս, աշ­խար­հի եր­ջա­նիկն եմ հա­մա­րում ինձ, քան­զի հե­րոս­նե­րի հա­րա­զատ­նե­րը, բո­լո­րը ինձ ճա­նա­պար­հում են ժպի­տով ու խնդ­րում՝ կր­կին այ­ցե­լել։ Այդ պա­հին ար­դեն նրանց աչ­քե­րում ար­ցունք­ներ չեն լի­նում։ Շատ կու­զեի, որ բո­լորն ապ­րեին այն­պես, որ կա­րո­ղա­նա­յին հե­րոս­նե­րի ծնող­նե­րի աչ­քե­րից մաք­րել ար­ցունք­ներն ու դեմ­քը ժպի­տով ո­ղո­ղել։
-Որ­քա՞ն հա­ճա­խ եք լի­նում զո­րա­մա­սե­րում. զին­ծա­ռա­յող­նե­րի ար­ձա­գան­քը ձեր հան­դի­պում­նե­րի մա­սին:
-Ես ա­մեն օր ու ա­մեն վայր­կյան եմ զո­րա­մա­սե­րում՝ իմ «Ապ­րե­լու բա­նաձև» մա­տե­նա­շա­րի 12 հա­տոր­նե­րով, ո­րոնք նվի­րում եմ զո­րա­մա­սե­րին, գրա­դա­րան­նե­րին, դպ­րոց­նե­րին, իսկ անձ­նա­կան շփում­ներս ա­ռա­վել հա­ճա­խա­կի են Ա­շո­տիս զո­րա­մա­սի՝ հա­տուկ նշա­նա­կու­թյան գն­դի մար­տիկ­նե­րի հետ, ո­րոնց հետ յու­րա­քան­չյուր հան­դի­պում դառ­նում է հայ­րե­նա­սի­րու­թյան դաս, և ո­րոնց ըն­թաց­քում ա­ռա­վել եմ հա­մոզ­վում, որ մեր երկ­րի խա­ղա­ղու­թյու­նը վս­տա­հե­լի ձեռ­քե­րում է։ Նրանց միայն փայ­փա­յել, կո­փել է պետք ու ճիշտ դաս­տիա­րա­կել։ Դաս­տիա­րա­կել՝ բա­նա­կա­յին կյան­քի օ­րենք­նե­րով։
-Խոսք` ուղղ­ված մեր ե­րի­տա­սարդ­նե­րին։
ՈՒ­զում եմ, որ մեր ե­րի­տա­սարդ­նե­րը միա­նան իմ պատ­րաս­տա­կա­մու­թյանն ու միա­սին կեր­տենք այն եր­կի­րը, որ­տեղ ե­րա­զել են ապ­րել մեր պա­պե­րը, հայ­րերն ու այն զա­վակ­նե­րը, ո­րոնք նվի­րա­բե­րե­ցին կյան­քը հա­նուն հայ­րե­նի­քի։
Զրույ­ցը՝
Գա­րիկ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ